Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Թամաշայ ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենայ

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Թամաշայ ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենայ
26.12.2013 | 13:13

Դիմագրքային (ֆեյսբուքեան) սիրելի ընկերներ։ Այս պահին որպէս ընկեր գրանցուած բոլոր 4 999 անձինք ինձ հետ ընկերագրուել են իրենց ցանկութեամբ ու կամքով։ Շնորհակալ եմ ու երախտապարտ․ դուք իւրաքանչիւրդ Ձեր աշխարհով հարստացրիք ինձ։ Այս պահին մոտաւորապէս նոյնքան մարդիկ (եւ աւելի) ընկերութեան առաջարկ են արել, բայց հայտնի պատճառներով ես չեմ կարողացել ընդառաջել (5000-ից աւել չի ընդունում) նրանց։ Այժմ բարեկամաբար դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց պատկերացումնեով (չեմ կարող ասել՝ համոզումով) կողմ են Մաքսային Միութիւն կոչուած երեք դիկտատորների հետ Հայաստանը կապելու դաւադրութեանը։ Խնդրում եմ դուք ինքներդ Ձեր ձեռքով հանեք ինձ Ձեր ընկերների ցանկից։ Մնացեալներին, մանաւանդ, Երեւանում եւ մերձակայքում բնակուող դիմագրքային ընկերներիս հրաւիրում եմ մասնակցելու դեկտ. 28-ին ժամը 14։30 իմ նախաձեռնած եւ քաղաքապետարանի կողմից արտոնուած Ազատութեան հրապարակում կայանալիք հանդիպմանն ու մերձակայ փողոցներով ընթանալիք երթին։ Միջոցառման կարգախօսն է՝ ՈՉ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆԸ. ԿԵՑՑԷ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Ամեն ինչ անելու ենք միասին՝ ընկերներով եւ գաղափարակիցներով։ «Թամաշայ ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենայ եւ նախապէս ներողութիւն եմ խնդրում այդ օրն իմ կողքին չկանգնածներին բարի ճանապարհ եւ յաջողութիւններ մաղթելուս, նրանց նոր ընկերներով փոխարինելուս համար։ Մանրամասներին ծանոթանալու կամ նախապատրաստական, այդ թւում կազմակերպական աշխատանքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել 094 91 81 24 հեռախօսահամարով։ Այս համարը գործելու է միայն երկու օր։

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ